Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

  • Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
  • Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են  կցորդիչով բեռնատարների համար:
  • Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
  • Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում է ձյուն։
  • Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth