ՀՀ զինված ուժերը պահանջում են Փաշինյանի և կառավարության հրաժարականը
ՀՀ զինված ուժերի գլխավոր շատբը պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը: ԶՈՒ Գլխավոր շտաբի տարածված հայտարարության մեջ ասվում է.
«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա: Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է:
ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:
ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:
ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ:
Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:
Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ:
Հայտարարությունը ստորագրել են.
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյան
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի Խաչատրյան
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Ռոբերտի Գալստյան
- ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կարեն Անդրանիկի Աբրահամյան
- Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Ջանիբեկի Փարվանյան
- ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Ռազմիկի Բաղդասարյան
- ԶՈւ կապի զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Թեմուր Նորիկի Շահնազարյան
- ԶՈւ հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Սամսոնի Հարությունյան
- ԶՈւ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Գրիշայի Վարդանյան
- ԶՈւ Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Ժորայի Մաթևոսյան
- ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ռոմիկ Պողոսի Մարգարյան
- ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի օգնական, գեներալ-մայոր Կոմիտաս Ռազմիկի Մուրադյան
- ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Արիսի Պողոսյան
- ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության պետ, գնդապետ Սուրեն Ալյոշայի Հարությունյան
- ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Գագիկ Ալիբեկի Ասլանյան
- ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, Բ/Ծ գնդապետ Սահակ Ռոբերտի Օհանյան
- ԶՈւ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Վարդան Վասպուրակի Նշանյան
- ԶՈՒ ԳՇ ՌԷՊ զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Արթուր Սերգեյի Կումելով
- ԶՈՒ ԳՇ ֆինանսական վարչության պետ, գնդապետ Վարդան Մանվելի Սահակյան
- ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Արա Միքայելի Պետրոսյան
- ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գրիգորի Գևորգյան
- ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության Օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էդվարդ Էդիսոնի Ասրյան
- ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության Ռազմավարական պլանավորման վարչություն պետ, գնդապետ Արմեն Արամայիսի Առստամյան
- ՀՀ ԶՈՒ ՊԳ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Յակովի Սեյրանյան
- ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վալերիկ Աշոտի Քոչարյան
- ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության ֆիզիկական պատրաստության և սպորտի վարչու- թյան պետ, գնդապետ Արամ Ժորայի Գրիգորյան
- ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության համալրման վարչության պետ-ԳՎՊ տեղակալ, գնդապետ Հրաչ Լյուդվիկի Ստեփանյան
- ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության Զորահավաքային վարչության պետ, գնդապետ Գագիկ Բենիկի Ղուլյան
- ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության Տեղեկատվական վերլուծական Վարչության պետ-գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Լեւոն Միշայի Դավիդյան
- ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության Հատուկ նշանակության եւ զորային հետախուզության վարչության պետ, գնդապետ Արտակ Սաշիկի Ասատրյան
- ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության ռադիոէլեկտրոնային եւ տեխնիկական միջոցներով հետախուզության վարչության պետ, գնդապետ Արթուր Ալբերտի Թեւանյան
- ԶՈՒ ԳՇ գաղտնիության ռեժիմի ապահովման ծառայության պետ, գնդապետ Ռուստամ Աշոտի Կարապետյան
- ԶՈՒ ԳՇ ստանդարտացման եւ չափագիտությանծառայության պետ, գնդապետ Գեորգի Աշոտի Վարդանյան
- ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետ-գլխավոր զինվորական դիրիժոր, գնդապետ Արմեն Կարլենի Պողոսյան
- ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետ, Գլխավոր զինվորական դիրիժոր, գնդապետ Արմեն Կարլենի Պողոսյան
- ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետ, փոխգնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյան
- 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ժիրայր Համլետի Պողոսյան
- 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Ռոբերտի Հարությունյան
- 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Յուրիի Խաչատուրով
- 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Էմիլի Բուդաղյան
- 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սմբատ Վոլոդիայի Գրիգորյան
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti