Վարչապետը որոշել է պաշտոնից ազատել Օնիկ Գասպարյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: ՀՀ վարչապետը այս մասին հայտնել է ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերի ժամանակ:
«Որոշումներ եմ կայացրել պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալին և գլխավոր շտաբի պետին: Ես թղթերը արդեն ստորագրել եմ, որին հետևել է գլխավոր շտաբի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իմ հրաժարականը»,- ասել է Փաշինյանը: Նա Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ և բոլոր կողմնակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti