Ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է մահացել
Ապրիլի 3-ին Մատաղիսի ուղղությամբ անհետ կորածների մարմինների որոնողական աշխատանքների ժամանակ ականի պայթյունից վիրավորվել էր ադրբեջանցի զինծառայող Բայրամով Իլքին Բայրամ օղլուն (Bayramov İlkin Bayram oğlu), որն այսօր մահացել է հիվանդանոցում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti