Ասլանյանը և Բալոյանը կպաշտպանեն Սիմոն Մարտիրոսյանին

Ասլանյանը և  Բալոյանը կպաշտպանեն Սիմոն Մարտիրոսյանին

Փաստաբաններ Րաֆֆի Ասլանյանը և Ռուբեն Բալոյանը ստանձնել են ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի պաշտպանությունը: Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն այս մասին գրել է ֆեյսբուքի իր էջում:

«…Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վերջինի պաշտպանները՝ ես և իմ գործընկերը՝ փաստաբան Ռուբեն Բալոյանը, խնդրում ենք ներողամիտ լինել դեպքի վերաբերյալ առանձին-առանձին հնչեցված հարցերին չպատասխանելու մեր մոտեցման կապակցությամբ, ուստի խոստանում ենք առաջիկայում որևէ ձևաչափով ընդհանուր տեղեկատվություն տրամադրել՝ քրեական գործով նախաքննության շահերը հաշվի առնելով:

Այս պահին կարող ենք ընդամենը նշել, որ տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից ավտոմեքենայի ղեկին գտնվող որևէ մեկը ապահովագրված չի կարող լինել»,- գրել է փաստաբանը:

Եվրոպայի առաջնությունից վերադառնալուց հետո ծանրամարտիկ Սիմոն Մարիտիրոսյանը «Երևան մոլի» դիմաց մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը ավելի փողոցը ոչ թույլատրելի հատվածով է անցնելիս եղել։ Սիմոն Մարտիրոսյանը փախուստի չի դիմել, զանգահարել ոստիկանություն, շտապօգնություն, ապա օգնել, որ վրաերթի ենթարկվածին տեղափոխեն հիվանդանոց:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth