Երևանում կմեկնարկեն Sputnik V-ով պատվաստումներ

Երևանում կմեկնարկեն Sputnik V-ով պատվաստումներ

Ապրիլի 19-ին Երեւանում կմեկնարկեն ռուսական Sputnik V-ով քաղաքացիների պատվաստումները: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել են առողջապահության նախարարությունում. դեղամիջոցն արդեն բաշխել են պոլիկլինիկաների միջեւ, եւ երկուշաբթի քաղաքացիներն արդեն կկարողանան ստանալ պատվաստանյութի առաջին դեղաչափը:

Առաջինը կպատվաստվեն 18-54 տարեկան բուժաշխատողները, որոնք աշխատում են կորոնավիրուսային վարակով պացիենտների հետ: Ավելի բարձր տարիքի ռիսկի խմբի պացիենտների խումբը կստանա պատվաստանյութը Ռուսաստանից նոր մատակարարումներից հետո:

Հիշեցնենք, որ ռիսկի խմբերի շրջանում պտավաստումային գործընթացի ռիսկերը նվազեցնելու համար AstraZeneca պատվաստանյութը նպատակահարմար է կիրառել հետեւյալ ռիսկի խմբերի շրջանում.

  • 65 տարեկան եւ բարձր տարիքի անձանց
  • Բուժաշխատողներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
  • Քրոնիկ հիվանդներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
  • Սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ եւ աշխատակիցներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք

Sputnik V պատվաստանյութը նպատակահարմար է կիրառել հետեւյալ ռիսկի խմբերի շրջանում.

  • Բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան անձինք
  • Քրոնիկ հիվանդներ՝ 18-54 տարեկան անձինք
  • Սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ եւ աշխատակիցներ՝ 18-54 տարեկան անձինք

Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանը ձեռք է բերել «AstraZeneca» եւ «Sputnik V» պատվաստանյութերը` համապատասխանաբար 24 000 եւ 15 000 խմբաքանակներով:

Ապրիլի 16-ի ժամը 14:00-ի դրությամբ՝ արդեն գրեթե 200 մարդ է պատվաստվել բրիտանաշվեդական AstraZeneca պատվաստանյութով: Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հիշեցնենք, որ Երևանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է ապրիլի 13-ից, իսկ երկրի մարզերում՝ հաջորդ օրվանից: Ապրիլի 19-ից ծրագրվում է սկսել Sputnik V-ով պատվաստումը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth