«Որակով փոքրերի» ժամանակաշրջան

«Որակով փոքրերի» ժամանակաշրջան

Ինչպես արդեն նշվել էր, ժամանակակից աշխարհը փոխվում է մեր աչքի առաջ: Շատերը՝ և՛ վերլուծաբաններ, և՛ գիտնականներ, և՛ պետության ղեկավարներ միաբերան նշում են, որ այլևս աշխարհը չի լինի այնպիսին ինչպիսին նախկինում էր: Այն, որ նման փոփոխությունը պարտադրված էր, այսինքն ուներ պարտադիր բնույթ, նախորդ հրապարակումներում հիմնավորել ենք:

Հիմա ամբողջ խնդիրը համաշխարհային քաղաքակրթության ապագան է, այսինքն եկել է «Նոր աշխարհ» կառուցելու և նրանում սեփական տեսակի տեղն ու դերը հստակեցնելու ժամանակը:

Ապագայում սպասվող ամենաբարդ խնդիրը՝ համաշխարհայնացման (գլոբալիզացիայի) և տեղայնացման (լոկալիզացիայի) միտումների դիալեկտիկական ներադաշանկման ապահովումն է: Պետք է շեշտենք, որ արդեն համավարակի պայմաններում նկատելի է, որ առավել ակնառու է դառնում Homo sapiens-ի միասնական ճակատագրի միասնական ընկալումը: Դրան զուգահեռ, արդեն իսկ պարզ է, որ կուժեղանանան նաև տեղայնացման միտումները:

Մարդիկ ավելի շատ կձգտեն նույնակականալ սեփակական համակեցության տեսակների հետ՝ ընտանիք, ազգ, պետություն: Անհատների ինքնապաշտպանական բնազդը նրանց մղելու է համակեցության տիրույթ (ընտանիք, ազգ, պետություն), որտեղ ավելի պաշտպանված է, ավելի ապահով է, ավելի լիարժեք է: Անհատների մոտ մեծանալու է պարտականության, և պատասխանատվության զգացումը, որը հավասարակշռելու է իրավունքներին: Այս տրամաբանությամբ կփոփոխվի մարդկանց մշակութացման (կրթություն, դաստիարակություն, սոցիալական ինֆորմացիա և այլն) հիմքը: Այն իր հերթին փոփոխության կենթարկի քաղաքական ու տնտեսական կառույցների բնույթը, վերջիններս դարձնելով ավելի պատասխանատու, ավելի հավասարակշռված:

Ըստ այդմ, մեր կարծիքով, գալիս է որակով փոքրերի ժամանակը: Այն պետությունները, որոնք սեփական արժեքային հենքի վրա կձևավորեն համակեցությունների լիրաժեքության մոդելներ, նրանք ավելի պաշտպանված կլինեն ճգնաժամերի պայմաններում, հետևաբար ավելի կենսունակ՝ հետճգնաժամային միջակայքերում: Այսինքն, հնարավորություն կունենան գլոբալիզացված աշխարհում հավասարակշռել համաշխարհային տիրապետման փորձերը և ըստ այդմ դառնալ՝ համաշխարհային զարգացման կայուն խաղացողներ:

Ասվածը ենթադրում է, որ անհատին «կատարելիության» մղող, բայց նաև ցանկացած պարտականությունից հրաժարվելու, պատասխանատվությունից խուսափելու, ուրիշների հաշվին սեփական երջանկությունը կառուցելու մոդելներն իր կարևորությամբ զիջելու են ընտանեկան-ազգային երջանկության մոդելներին: «Ամերկյան երազին» զուգահեռ, գուցե նաև փոխարեն, շրջանառության մեջ կդրվեն նոր «երազների» մոդելներ:

Շարունակելի

Կարդա նաև — տե՛ս Թեմա 1 (Մաս 1), տե՛ս Թեմա 1 (Մաս 2)

Կարդա նաև — տե՛ս Թեմա 2 (Մաս 1)տե՛ս Թեմա 2 (Մաս 2)

Կարդա նաև — տե՛ս Թեմա 3 (Մաս 1)

Ազգային Արժեք ակումբ

wp-apeth