Չեմպիոնշիպի վեց ակումբից ութ ներկայացուցչի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել

Չեմպիոնշիպի վեց ակումբից ութ ներկայացուցչի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել

Անգլիական Չեմպիոնշիպը ներկայացնող 24 ակումբի ֆուտբոլիստների ու աշխատակիցների շրջանում անցկացրած 2213 թեստավորման արդյունքում ի հայտ են բերել կորոնավիրուսով վարակված ևս 8 հոգու: Այս մասին հայտնել են լիգայի ներկայացուցիչները՝ հավելելով՝ նրանք վեց ակումբից են: 

Նշենք, որ Չեմպիոնշիպը ներկայացնող «Բրենտֆորդից» հաստատել են, որ ակումբի ներկայացուցիչներից մեկը վարակվել է կորոնավիրուսով, սակայն անուն չեն նշել:  Բոլոր նրանք, որոնց թեստը տվել է դրական արդյունք, պետք է ինքնամեկուսանան: Լիգայի ներկայացուցիչները հայտնել են նաև, որ ևս չորս վարակակիր են ի հայտ բերել Առաջին լիգան ներկայացնող ակումբների խաղացողների ու ներկայացուցիչների շրջանում անցկացրած թեստավորման արդյունքում: Հիշեցնենք, որ Չեմպիոնշիպը կվերսկսվի գալիք հանգստյան օրերին:

wp-apeth