Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի վտանգի մակարդակը նվազեցրել են մեկ աստիճանով

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի վտանգի մակարդակը նվազեցրել են մեկ աստիճանով

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի վտանգի մակարդակը նվազեցրել են մեկ աստիճանով: Սա պայմանավորված է նրանով, որ երկրի առողջապահական ոլորտի ներկայացուցիչները հայտարարում են, որ արդեն վերահսկում են հիվանդության հետ կապված իրավիճակը: Նշվում է, որ երկրում նկատվում է վարակվածների թվի անկում, սակայն չեն բացառում բռնկումներ առանձին վայրերում:

Համաձայն worldometers-ի վերջին տվյալների (20 հունիսի 00:00-ի դրությամբ)՝ Մեծ Բրիտանիայում վարակվածների թիվն անցել է 300 հազարը՝ հասնելով 301,815-ի, մահացել է 42,461 պացիենտ:

wp-apeth