Ջոկովիչն ու Adria Tour-ը. Իրադարձություն, որը ցնցեց թենիսի աշխարհը

Ջոկովիչն ու Adria Tour-ը. Իրադարձություն, որը ցնցեց թենիսի աշխարհը

Գալիք երկուշաբթի օրը Նովակ Ջոկովիչը պետք հանդես գար Ուիմբլդոնում որպես անցյալ տարվա հաղթող: Փոխարենն՝ իր Բալկանյան ցուցադրական շրջագայությունից հետո սերբը մասնակցում էր թագավարակի պատճառած վնասները մեղմելուն ուղղված միջոցառումներին, որոնք ենթադրաբար պետք է ոգեշնչեին շատերին ստեղծված բարդ ժամանակահատվածում, բայց դրանք չեղարկվեցին, երբ Ջոկովիչի, նրա կնոջ՝ Ելենայի, ևս երեք խաղացողի, երեք մարզչի և մեկ խաղացողի հղի կնոջ կորոնավիրուսի թեստը դրական պատասխան տվեց: Տեղի ունեցածից հետո եղան մարդիկ, որոնց սկսեցին քննադատել առաջին ռակետին, ոմանք անցան նովակի կողմը, մասնավորապես, Ռաֆայել Նադալը նշել է, որ սխալը կարող էր թույլ տալ յուրաքանչյուր մարդ: Մինչ այդ Մարսելի մրցաշարի տնօրենը կոչ էր արել Նադալին ու Ֆեդերերին հրապարակավ դատապարտել Ջոկովիչին, իսկ խորվաթական Սպլիտ քաղաքում անհայտ մարդիկ հաղորդագրություն էին թողել «Ջոկովիչ, մահացիր» գրությամբ: 

Ի տարբերություն համաճարակի ժամանակ անցկացվող այլ ցուցադրական միջոցառումների՝ «Adria Tour»-ը «հանեց» սոցիալական հեռավորությունը: Կորտերը լեփ-լեցուն էին, խաղացողները գրկախառնվում էին, խաղում էին բասկետբոլ և միասին պարում:

Չափազանց ուրախ

Երբ Ջոկովիչը մայիսին հայտարարեց, որ մասնակցելու է «Adria Tour»ին, թվում էր՝ թենիսը դանդաղորեն դուրս է գալիս պանդեմիայից, ինչի արդյունքում հետաձգվեց Ուիմբլդոնը` առաջին անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:

«Adria Tour»-ին, որը նախատեսվում էր անցկացնել չորս քաղաքում հունիսի 13-ից հուլիսի 5-ը, մասնակցելու հրավեր էր մեծ սաղավարտի եռակի ֆինալիստ ավստրացի Դոմինիկ Տիմը: Հրավիրել էին նաև աշխարհի 7-րդ ռակետ գերմանացի Ալեքսանդր Զվերևին և բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին: Ջոկովիչի 24-ամյա եղբայրը՝ Ջորջեն մրցաշարի տնօրենն էր:

Մայիսի 27-ին, ելույթ ունենալով մեկնարկային մամուլի ասուլիսին, Ջոկովիչն ասաց, որ չափազանց ուրախ է հայտարարելու իր և իր ընտանիքի կողմից կազմակերպված միջոցառումների շարքը սկսելու մասին: Նա շեշտեց, որ ստացված ամբողջ եկամուտը կփոխանցվի հումանիտար կազմակերպություններին: Նախքան այդ նա հպարտորեն հայտարարել էր, որ բոլոր մասնակիցները համաձայնել են խաղալ անվճար:

Բելգրադյան «փարթի»

Երբ Ջոկովիչը իր առաջին հանդիպումը անցկացրեց սերբ Վիկտոր Տրոիցկիի հետ շաբաթ օրը հունիսի 13-ին Բելգրադում, մոտ 4000 հանդիսական էր հավաքվել Դանուբ գետի մոտակայքում գտնվող կորտի տրիբունաներում: Գրեթե լեփ-լեցուն մարզադաշտում ընդամենը մի քանի երկրպագուներ էին դիմակ կրում: Խաղացողները, ընկերները գրկախառնվեցին այն բանից հետո, երբ Ջոկովիչը հաղթեց երեք սեթում: Նրանք նաև սեղմեցին մրցավարի ձեռքը, մինչ երեխաները կվերցնեին նրանց սրբիչները: Դրանից հետո նրանք սելֆի արեցին երկրպագուների հետ և սկսեցին ստորագրություններ բաժանել:

Սերբիան և Խորվաթիան, որոնցից ոչ մեկը չի ունեցել վիրուսի խոշոր բռնկումներ, վերջին շրջանում թուլացրեցին սահմանափակման միջոցառումները, բայց Սերբիայի կառավարությունը մարդկանց ամեն դեպքում խնդրեց մեկ մետր սոցիալական հեռավորություն պահպանել: Մրցաշարի ընթացքում սոցիալական հեռավորության բացակայությունը շատերին ապշեցրեց:

«Ասես կորոնավիրուսը անցել էր: Ինչպե՞ս դա հաջողվեց և ինչու ոչ մի անհանգստություն հասարակական, սոցիալական հեռավորության և դիմակների մասին չկար: Ես տեղյակ եմ Սերբիայում տիրող իրավիճակի մասին, բայց ինչու՞ են նրանք կարողանում անցկացնել դա»,-երկու օր անց գրել էր Բրիտանիայի նախկին առաջին ռակետ Գրեգ Ռուսեդսկին իր Twitter-ում:

Միջոցառման թվացյալ անհոգ բնույթը, որը սկսվեց մի քանի օր անց այն բանից հետո, երբ Բելգրադում կայացած ֆուտբոլային հանդիպմանը ներկա էր 20,000 հանդիսական, նաև զարմացրեց Լոնդոնում գործող Սպորտի շուկայավարման գործակալության նախկին գլխավոր գործադիր Կրոունին:

«Դա խայտառակություն էր: Հեռուստացույցը միացնելուն պես մտածում ես՝ մեկ վայրկյան սպասիր, ի՞նչ է կատարվում այստեղ: Եվ, ցավոք, մենք բոլորս գիտենք, թե ինչ է տեղի ունեցել, — ասել է:

Նաև հանգստյան օրերին Ջոկովիչին, Տիմին, Զվերևին և Դիմիտրովին հասցրել են նկարահանել՝ բելգրադյան մի գիշերային ակումբում պարելիս:

Փակ դռների հետևում

«Adria Tour»-ի ընթացքում սոցիալական հեռավորության հետ կապված որոշումը կտրուկ հակասում էր ԱՄՆ-ում, Գերմանիայում, Բրիտանիայում և Ֆրանսիայում համաճարակի ժամանակ տեղի ունեցած ցուցադրական այլ միջոցառումների ընթացքում կիրառված միջոցառումներին, որոնք բոլորն անցկացվում էին փակ դռների հետևում:

Երբ Պատրիկ Մուրատոգլուն՝ Սերենա Ուիլյամսի երկարամյա մարզիչը, ցանկանում էր միջոցառում անցկացնել Ֆրանսիայի հարավում գտնվող իր ակադեմիայում պանդեմիայի ժամանակ, նա հասավ մինչև կառավարություն: Նրան ուղարկվեց սահմանափակումների երկար ցուցակ իր` թենիսի Ultimate Showdown միջոցառումն անցկացնելու համար:

«Ես ուզում էի համոզվել, որ ոչ ոք ռիսկի չի ենթարկվի», — ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ CNN Sport- ին է ասել Մուրատոգլուն:

Դրան ենթարվում էին բոլոր խաղացողները, որոնք ստուգվում են յուրաքանչյուր խաղից մեկ օր առաջ, ոչ մի ձեռքի սեղմումներ կամ խաղացողների միջև գնդակի փոխանակում, գնդակներ մատակարարող երեխաները ձեռնոցներով և դիմակներով էին, ինչպես նաև խաղացողների յուրաքանչյուր նստատեղի միջև մեծ հեռավորություն կար:

Ելույթ ունենալով «Adria Tour»-ի բացման հանդիսավոր արարողությանը Տրոիցկիի հետ խաղից մեկ օր առաջ՝ Ջոկովիչը պաշտպանեց սահմանափակ սոցիալական հեռավորության գաղափարը:

Նա շեշտեց, որ Սերբիան «ավելի լավ իրավիճակում է» համեմատած այլ երկրների հետ: Ըստ Ջոնս Հոպկինսի ինստիտուտի տվյալների՝ Սերբիան ունեցել է հաստատված 13 372 դեպք, 264 մահ: Հարևան Խորվաթիան գրանցել է 2 483 դեպք և 107 մահ:

«Կարող եք նաև մեզ քննադատել և ասել, որ դա վտանգավոր է, բայց ես չեմ կարող ասել, թե ինչն է ճիշտ և սխալ առողջության համար: Մենք անում ենք այն, ինչ թույլատրում է Սերբիայի կառավարությունը», — ավելացրել է Ջոկովիչը:

Դիմիտրովյան ռումբը

Հունիսի 20-ին կայացած «Adria Tour»-ի հերթական հանդիպումը նույնպես գրավել էր հազարավոր հանդիսատեսների, այդ թվում՝ Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչին, որը կարճ ժամանակով հանդիպել էր Ջոկովիչի հետ: Քանի որ Խորվաթիան միջոցառումից առաջ թեթևացրել էր իր սահմանափակման միջոցառումները, մարզիկները ու երկրպագուները ստիպված չէին պահպանել սոցիալական հեռավորության կանոնները: Այնուհետև եկավ կիրակին: Հունիսի 21-ին Դիմիտրովը հայտարարեց, որ նրա կորոնավիրուսի թեստը դրական է:

Կազմակերպիչները արագորեն չեղարկեցին ամբողջ միջոցառումը, իսկ մյուս խաղացողների մեծ մասը նույն օրը թեստավորվեց: Այնուհետև երկուշաբթի օրը խորվաթ Բորան Չորիչը հաստատեց, որ նա նույնպես վարակված է, մինչդեռ Զվերևի, US Open-ի նախկին հաղթող խորվաթ Մարին Չիլիչի և ռուս Անդրեյ Ռուբլյովի թեստերը բացասական են եղել, բայց նրանք խոստացել են ինքնամեկուսանալ 14 օրով:

Տրոիցկին հայտարարեց, որ նրա կորոնավիրուսի թեստը նույնպես դրական է, իսկ երեքշաբթի օրը Ջոկովիչը հաստատեց, որ ինքը և իր կինը՝ Ելենան, նույնպես վարակված են: Տրոիցկիի հղի կինը, Ջոկովիչի ֆիզպատրաստության գծով մարզիչը և Դիմիտրովի մարզիչը նույնպես վարակվել էին: Այնուհետև ուրբաթ օրը Ջոկովիչի մարզիչ, Ուիմբլդոնի հաղթող Գորան Իվանիշևիչը բացահայտեց իր թեստի դրական պատասխանը:

Ջոկովիչի մայրը՝ Դիժանան, սերբական Blic թերթին ասել է, որ չնայած աշխարհի առաջին ռակետի թեստը դրական է՝ դա չի նշանակում, որ նա հիվանդ է:

«Նա երիտասարդ է և կարող է դա ավելի հեշտ տանել: Կարծում եմ, որ այս վիրուսը մոտ է ավարտին, այնպես որ սա կարծես Կորոնայի երկրորդ ալիքն է, որն ի սկզբանե այնքան ուժեղ չէր: Սարսափելի, չափազանց սարսափելի է այն, ինչ գրում են նրանք (միջազգային լրատվամիջոցներ), բայց մենք սովոր ենք դրան: Ակնհայտ է, որ նրանք ինչ-որ բան ունեն Նովակի դեմ»,- ասել է նա:

Դատապարտումներ

Դատապարտումներին երկար չսպասեցինք: Ավստրալացի Նիկ Կիրգիոսը միջոցառման անցկացումը համարեց «անիմաստ որոշում»: Բրիտանացի Էնդի Մարեյը նշեց, որ Բելգրադում երեխաների օրվան նվիրված տոնի և երեկոյան հետմրցութային երեկույթի որոշ նկարներ տեսնելուց հետո «զարմանալի չէ, թե որքան մարդու թեստ է դրական եղել»:

Ջոկովիչը, որը Զադարից Բելգրադ էր գնացել նախքան ստուգումը, ասաց, որ խորապես ցավում է, որ իրենց մրցաշարը վնաս պատճառեց՝ ընդգծելով, որ ամեն ինչ արվել է լավ մտադրություններով, նա ասաց, որ հավատում էր, որ մրցաշարը համապատասխանում է բոլոր չափանիշներին, բայց նրանք սխալվեցին և շատ շուտ էր այն անցկացնելու համար: Մեղավոր գտնելու խաղն արագորեն դարձավ թրենդային և Ջոկովիչի հայրը մատն ուղղեց Դիմիտրովի կողմը:

«Ինչու դա պատահեց: Դա այն պատճառով է, որ այդ մարդը (Դիմիտրովը), հավանաբար, հիվանդացել է այլ մարդկանցից, որոնք գիտեն, թե որտեղից են վարակվել, և հետո ամեն ինչ տեղի է ունեցել: Ըստ երևույթին, նա ոչ թե թեստավորվել է այստեղ, այլ մեկ այլ տեղ, և ես չեմ կարծում, որ դա ճիշտ է», — ասել է աշխարհի աաջին ռակետի հայրը RTL Խորվաթիային:

Դիմիտրովի գործակալը միանգամից չի պատասխանել CNN Sport-ին մեկնաբանություն տալու խնդրանքին, բայց աղբյուրը մեջբերել է մյուս լրատվամիջոցներին հետ զրույցներում նշած նրա խոսքերը, որ Գրիգորը երեք ամսվա ամբողջական մեկուսացումից հետո անմիջապես վայրէջք է կատարել Բելգրադում: Ոչ Բելգրադում (առաջին կանգառը), ոչ ավելի ուշ՝ Զադարում նրան ոչ առաջարկել են թեստավորվել, ոչ էլ նրանից պահանջել են կորոնավիրուսի թեստավորման պատասխան:

Հեղինակության անկում

Սա միակ հակասությունը չէր, որը պանդեմիայի ժամանակ տեղի է ունեցել Ջոկովիչի հետ: «Adria Tour»-ի մեկնարկից կարճ ժամանակ առաջ Ջոկովիչը, որը նաև տղամարդկանց ATP Տուրի խաղացողների խորհրդի նախագահն է, զայրացրեց որոշ խաղացողների ՝ ասելով, որ նա օգոստոսի վերջին չի կարող մասնակցել Նյու Յորքում անցկացվող US Open-ին, քանի որ կազմակերպիչները ասում էին, որ նրանք ցանկանում են թույլատրել խաղացողի հետ միայն մեկ մարդու: Ապրիլին նա ասաց, որ դեմ է այն գաղափարին, որ պետք է պատվաստվել Covid-19-ի համար, որպես հնարավոր նախապայման Տուրերին մասնակցելու համար:

«Նա միշտ ոչ սովորական կերպար է եղել: Դա նրա մի մասն է կազմում,- ասել է Կրոուն:

Բայց Կրոուն, որն աշխատել է աշխարհի խոշորագույն ընկերությունների հետ, չի կարծում, որ «Adria Tour»-ի ձախողումը մեծ վնաս է հասցրել Ջոկովիչի համբավին:

«Ամեն դեպքում կարծում եմ տեղի ունեցածը պարզապես չնչին բան է: Նա այն փորձում էր անցկացնել լավագույն մտադրություններով և այժմ նա գիտակցում է, որ խայտառակվել է, բայց բոլորն են նվազագյունը մեկ անգամ իրենց կյանքում խայտառակվել»,-  ասել է Կրոուն:

Ջոկովիչի ներկայացուցիչը նյութի հրապարակման պահին չի պատասխանել CNN-ի մեկնաբանություն տալու խնդրանքին: Ըստ Forbes-ի՝ Ջոկովիչի շահույթը անցած տարվա ընթացքում յոթ հովանավորից, այդ թվում ռակետներ արտադրող Head-ի և ավտոմեքենաներ արտադրող ֆրանսիական Peugeot-ի հետ գործարքներից կազմել է 33 միլիոն դոլար: Եթե չլիներ վիրուսը, հնարավոր է, որ նա այդ ցուցանիշով հասներ կամ նույնիսկ անցներ Ռաֆայել Նադալին և Ռոջեր Ֆեդերերին:

Երբ սպորտը կանգնեց մարտ ամսին, Ջոկովիչը հաղթել էր Մեծ սաղավարտի վերջին յոթ մրցաշարից հինգում՝ իր հաղթանակների ընդհանուր թիվը հասցնելով 17-ի: Դա ընդամենը Նադալից երկուսով է քիչ և Ֆեդերերից՝ երեքով, որն արդեն մրցաշրջանից դուրս էր մնացել ծնկի վնասվածքի պատառով: Բայց առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ուիմբլդոնի վեցերորդ տիտղոսի համար պայքարելու փոխարեն, Ջոկովիչը կանցկացնի ընտանիքի հետ ինքնամեկուսացման մեջ:

wp-apeth