Մարել են ընդհանուր 43.8 հա տարածքում բռնկված հրդեհները
Օգոստոսի 7-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։
Մասնավորապես՝
- Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, 3 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 10 հա, 300 քմ, Ավան վարչական շրջանում՝ 4000 քմ,
- Արմավիր մարզի Էջմիածին քաղաքում՝ 400 քմ, 7000 քմ, Մուսալեռ գյուղում՝ 2000 քմ,
- Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 3000 քմ, Վեդի քաղաքում՝ 1500 քմ, Տիգրանաշեն գյուղում՝ 25 հա, Ոսկետափ-Վանաշեն ավտոճանապարհին՝ 900 քմ,
- Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 300 քմ, 5000 քմ, 6000 քմ, Եղվարդ քաղաքում՝ 2000 քմ, Քասախ գյուղում՝ 1 հա, Առինջ գյուղում՝ 2000 քմ,
- Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 600 քմ,
- Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 1 հա, Սյունիք գյուղում՝ 2000 քմ,
- Լոռու մարզի Ագարակ գյուղում՝ 500 քմ։
- Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 43.8 հա: