Իվուն տեղափոխվել է «Ուրարտու»

Իվուն տեղափոխվել է «Ուրարտու»

«Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել նիգերացի 20-ամյա կիսապաշտպան Ուգուչուկվու Իվուի հետ, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

Այս ֆուտբոլիստը քաջ ծանոթ է հայ ֆուտբոլասերներին։ 2018/19 մրցաշրջանն Իվուն անցկացրել է Վանաձորի «Լոռի»-ում, այնուհետև վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Փյունիկ»։ Երևանյան ակումբի կազմում մասնակցել է 15 հանդիպման։ Վարձակալական ժամկետի ավարտից հետո վերադարձել է «Լոռի» և անցկացնելով 7 հանդիպում դարձել է 2 գոլի հեղինակ։

«Շատ ուրախ եմ, որ խաղալու եմ այս ակումբում։ Շատ ջերմ ընդունելության եմ արժանացել ինչպես թիմակիցներիս, այնպես էլ մարզչական շտաբի կողմից։ Մի քանի մարզում անցկացնելով հասկացել եմ, որ շատ ուժեղ թիմ եմ տեղափոխվել, որը կարող է առաջադրված խնդիրները կյանքի կոչել։ Նախկինում բազմիցս խաղացել եմ «Ուրարտուի» հետ ու պետք է ասեմ, որ երբեք էլ հեշտ չի եղել։ Հուսով եմ, որ ներկայիս թիմն ավելի մրցունակ կլինի ու շատ հաջողություններ կգրանցի»,- նշել է Ուգուչուկվու Իվուն։

wp-apeth