Հյուրանոցի սեփականատերը ձերբակալվել է. Ախալքալաքում փնտրում են տները հրդեհողներին

Հյուրանոցի սեփականատերը ձերբակալվել է. Ախալքալաքում փնտրում են տները հրդեհողներին

Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ «ԱրտՍեգ» հյուրանոցի սեփականատերերից մեկը ձերբակալվել է՝ կանխամտածված սպանության մեղադրանքով: Փնտրում են այն երիտասարդներին, որոնք օգոստոսի 8-ի երեկոյան ջարդուփշուր են արել և հրկիզել են հյուրանոցն ու 4 սեփական տները, հայտնում է jnews.ge-ն:

«Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի բաժանմունքում հետաքննությունը սկսվել է կանխամտածված սպանության, հրազենի ապօրինի ձեռք բերելու, կրելու, պահելու և խմբակային բռնության դեպքերի առթիվ, որոնք ուղեկցվել են այլ անձանց ունեցվածքին վնաս պատճառելով կամ ոչնչացնելով:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Ա.Գ.-ն (Ծնված՝ 1983 թ.-ին) ՝ կանխամտածված սպանության և ապօրինի ձեռք բերելու, պահելու և օգտագործելու մեղադրանքով: Հանցագործության համար նախատեսված է 7-ից 15 տարվա ազատազրկում:

Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն (Ծնված՝ 1983 թվականին) , վիճաբանության ընթացքում հրազենով մահացու վիրավորանք է հասցրել Վ.Մ.-ին (Ծնված՝ 1993 թվականին): Վ.Մ.-ն մինչև հիվանդանոց տեղափոխելը մահացել է:

Մեղադրյալի անձնական խուզարկման ընթացքում իրավապահները առգրավել են այն զենքը, որով կատարվել է հանցագործությունը: Դեպքից մի քանի ժամ անց՝ տաք հետքերով ձերբակալվել է Ա.Գ.-ն:

Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածի և Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի, III և IV մասերի հատկանիշներով, որը ենթադրում է կանխամտածված սպանություն և ապօրինի զենքի պահում:

Հետաքննությունը շարունակվում է խմբակային բռնությունը կազմակերպելու և դրանցում մասնակցելու փաստի առթիվ՝ հանցագործներին հայտնաբերելու և ձերբակալելու նպատակով»:

Երեկ ՝ օգոստոսի 8-ին, Ախալքալաքի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել վիճաբանություն՝ երիտասարդներից բաղկացած երկու խմբերի միջև, ինչի արդյունքում հրազենով սպանվել է Կուլիկամ գյուղի բնակիչ Վ.Մ.-ն (Ծնված՝ 1993 թվականին):

Դրանից հետո քաղաքում սկսվել էին զանգվածային անկարգություններ: Երիտասարդների խումբը ջարդուփշուր է արել և հրդեհել «ԱրտՍեգ» հյուրանոցը և 4 տներ ՝ կապված հյուրանոցի սեփականատերերի և նրանց ընկերների հետ: Երեկվանից՝օգոստոսի 8-ի երեկոյան, քաղաքում մոբիլիզացված են հատուկ նշանակության ջոկատները:

wp-apeth