Քարահունջ աստղադիտարան-հուշարձանի չափագրության արդյունքում հայտնաբերվել են շուրջ 30 անցքով քարեր՝ ի լրումն հայտնի 84-ի

Քարահունջ աստղադիտարան-հուշարձանի չափագրության արդյունքում հայտնաբերվել են շուրջ 30 անցքով քարեր՝ ի լրումն հայտնի 84-ի

վարտվել են ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանի և Ճարտապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրով նախատեսված Զորաց քարեր (Քարահունջ) հնագույն աստղադիտարան-հուշարձանի չափագրության աշխատանքները, հայտնում են ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանից:

Բյուրականի աստղադիտարանից աշխատանքներին մասնակցել են պատմամշակութային բաժնի վարիչ, ավագ գիտաշխատակից Գրիգոր Բրուտեանն ու նույն բաժնի գիտաշխատակից Հայկ Մալխասյանը։ Համատեղ իրականացված աշխատանքների շրջանակներում կատարվել է՝

  • հուշարձանի և հարակից տարածքի համակարգչային ծրում (scanning)
  • հուշարձանի և հարակից տարածքի օդային լուսանկարում-ծրում
  • հուշարձանի բոլոր քարերի լուսանկարում բոլոր կողմերից
  • հուշարձանի բոլոր անցքով քարերի անցքերի լուսանկարում, գծանկարում, չափագրում, անցքերի առանցքների վեկտորների որոշում և այլն։

Աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 30 անցքով քարեր՝ ի լրումն հայտնի 84-ի, ինչպես նաև նույն կարգի աստղագիտական կարևորության քարեր, որոնք մինչ այդ հաշվառված չեն եղել։ Չափագրության արդյունքների ամփոփումից հետո կսկսվեն աստղագիտական հաշվարկները՝ հիմնված նոր, գերճշգրիտ տվյալների վրա։

wp-apeth