Լուկաշենկոն հաղթել է Բելառուսի նախագահի ընտրություններում. Պուտինն արդեն շնորհավորել է

Լուկաշենկոն հաղթել է Բելառուսի նախագահի ընտրություններում. Պուտինն արդեն շնորհավորել է

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշանկոն նախագահական ընտրություններում ստացել Է ընտրողների ձայների 80,23 տոկոսը: Նախնական տվյալները հրապարակել Է երկրի Կենտրոոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Լիդիա Երմոշինան

«Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80,23 տոկոսը, Սվետլանա Տիխաբոսկայան՝ 9,90 տոկոսը»,- ասել է Երմոշինան:

Աննա Կանոպացկայան ստացել է ձայների 1,68 տոկոսը, Սերգեյ Չերեչենը՝ 1,13 տոկոսը, Անդրեյ Դմիտրիևը՝ 1,04 տոկոսը: ԿԸՀ-ի ղեկավարը հավելել է, որ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 84,23 տոկոսը:

Երմոշինան հայտնել Է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պլանավորում Է ընտրությունների պաշտոնական վերջնական արդյունքները հայտարարել օգոստոսի 14-ին:

Բելառուսի նախագահի ընտրություններում հաղթելու առիթով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

wp-apeth