Ջրասուզակները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դի

Ջրասուզակները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դի

Օգոստոսի 9-ին, ժամը 17։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 19-րդ կմ-ին՝ Եղեգնուտ լողափում, նկատվում է խեղդվող քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները ափից մոտ 17 մետր հեռավորությունից և մոտ 2,5 մ խորությունից հանել են Նորայր Մ․-ի (ծնված 1990 թ․) դին։

wp-apeth