ՃՏՊ Աճանան գյուղում․ կա տուժած

ՃՏՊ Աճանան գյուղում․ կա տուժած

Օգոստոսի 15-ին, ժամը 19:09-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճանան գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Աճանան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռաֆիկ Բ․, ծնված 1993 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 15 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորը (Հովհանես Բ․, ծնված 1992 թ․) հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

wp-apeth