«Հայասան» ու «Գյումրին» հաղթանակներ տարան

«Հայասան» ու «Գյումրին» հաղթանակներ տարան

 Կանանց ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում Շիրակը մարզը ներկայացնող «Հայասան» ու «Գյումրի աղջիկները» հաղթանակներ տարան:

Հաշվետու տուրում «Հայասան» Երևանում մրցեց «Փյունիկ աղջիկների» հետ և վստահ հաղթանակ տարավ 29:1 հաշվով: Արտագնա մրցավեճում հաղթեց նաև «Գյումրի աղջիկները»: Սիսիանի Քաղաքային մարզադաշտում թիմը 4:1 հաշվով ուղեց գտնվեց «Գանձասար-Կապան աղջիկներից»:

Կայացած երկու տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունք ունի «Գյումրի աղջիկները»: Թիմը հաղթել էր նաև առաջին տուրում 11 անպատասխան գնդակ ուղակելով «Նորավանք աղջիկների» դարպասը: «Հայասան» առաջին տուրում ոչ-ոքի էր խաղացել «Ալաշկերտ աղջիկների» հետ և ներկա պահին ակտիվում ունի 4 միավոր:

wp-apeth