Քաղաքացին վրաերթի է ենթարկվել

Քաղաքացին վրաերթի է ենթարկվել

Սեպտեմբերի 25-ին, ժամը 08:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BYD» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Լևոն Կ․-ն վրաերթի է ենթարկել քաղաքացու, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

wp-apeth