Թուրքական F-16 ինքնաթիռներ են նույնականացվել Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում

Թուրքական F-16 ինքնաթիռներ են նույնականացվել Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում

Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում նույնականացվել են թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Թուրքական/ՆԱՏՕ-ական լրացուցիչ F-16-եր են նույնականացվել Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում»,- ասված է գրառման մեջ, որին կից հրապարակվել է Գաբալայի ավիաբազայում  F-16 կործանիչների առկայությունը ֆիքսած արբանյակային լուսանկար:

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ F-16 ինքնաթիռները Գաբալայի ավիաբազայում հայտնաբերել է ամերիկյան արբանյակային Maxar Technologies ծառայությունը:

«6 միավոր ինքնաթիռներն այնտեղ են եղել մոտ մեկ շաբաթ առաջ»,- գրել է Ներսիսյանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth