Արայիկ Հարությունյանն ու Ջալալ Հարությունյանն այցելել են Արցախի հարավ-արևելյան հատված

Արայիկ Հարությունյանն ու Ջալալ Հարությունյանն այցելել են Արցախի հարավ-արևելյան հատված
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն այցելել են Արցախի հարավ-արևելյան հատված:
«Այսօր Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և մեր երկրի անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել էինք Հանրապետության հարավ-արևելյան հատված: Տեղում քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները և հասցնեն նրան անդառնալի կորուստներ: Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում և Հայրենիքի պաշտպանության համար հերոսական ջանքեր են գործադրում: Փա ՛ռք մեր ժողովրդի քաջազուն զավակներին, որոնց սխրանքների շնորհիվ ամուր կանգնած ենք մեր հողին»,- գրել է Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth