Հրդեհ Հրազդան քաղաքում

Հրդեհ Հրազդան քաղաքում

Հոկտեմբերի 26-ին, ժամը 03:01-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում՝ երկաթգծի կայարանում, այրվում է մեկհարկանի շինություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրազդան քաղաքի Կայարան թաղամասում գտնվող չշահագործվող շինությունում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:52–ին, մարվել՝ 07:22-ին: Այրվել են շինությունը (110 քմ), ներսում 10 հաստոց, կենցաղային իրեր և տախտակ (7 խմ):

wp-apeth