Ռազմինֆո. ինչ թիրախներ ուներ «Իսկանդերը». ՄԱՍ 8

Ռազմինֆո. ինչ թիրախներ ուներ «Իսկանդերը». ՄԱՍ 8

«Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն»: Սերժ Սարգսյան, 25.03.2017թ․

Razm.info-ն շարունակում է ներկայացնել Ադրբեջանի ռազմավարական նշանակության այն ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները։

Նախորդ թիրախները.

ԹԻՐԱԽ №8. ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԲԱԶԱՆԵՐ

Պատերազմի ժամանակ բանակի մարտունակությունը պահելու համար կարևոր նշանակություն ունի նաև վնասված ու փչացած տեխնիկայի հնարավորինս արագ վերանորոգումը և շարք վերադարձնելը։

Պատերազմի օրերին ադրբեջանական կողմը որպես առաջնային վերանորոգման կետ օգտագործում էր Բայլական (Բեյլագան) քաղաքի զորամասերից մեկը, որտեղ վերականգնվում էին այդ թվում մեզնից վերցված տանկերը:

Ռազմական տեխնիկայի նորոգման համար նախատեսված մեկ այլ, ավելի խոշոր մի բազա տեղակայված է Բաքվի հարավ-արևելքում գտնվող Ղարադաղի շրջանում՝ Բաքվից դուրս եկող ճանապարհի և երկաթգծի մոտ: Այստեղ վերանորոգում են անցնում ինչպես տանկեր ու այլ զրահատեխնիկա, այնպես էլ՝ հրետանային միջոցներ:

Ընդ որում այս բազայի մոտ է գտնվում նաև երկաթուղու բեռնման կետը, որտեղ առաջնագիծ ուղարկվելու համար վագոնների վրա էր բարձվում 4-րդ բանակային կորպուսի թրթուրավոտ տեխնիկան։

Վերանորոգման այս բազայի և նրա մոտի երկաթուղու բեռնման կետի թիրախավորումը թեև «ակնթարթային» ազդեցություն չէր թողնելու ընթացող մարտական գործողությունների վրա, սակայն արդեն երկարաժամկետ պլանում թուլացնելու էր Ադրբեջանի ԶՈւ վերականգնման տեմպերը և, որ պակաս կարևոր չէ, դանդաղեցնելու էր 4-րդ կորպուսի տեղափոխումը ռազմաճակատ։ Այս ամենն իր ազդեցությունն էր թողնելու ադրբեջանական բանակի և՛ մարտունակության, և՛ հարձակման տեմպի ու արդյունավետության վրա։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth