Արավուսի 36 հեկտարը. Իրավիճակը ՀՀ հարավային սահմանագոտում. տեսանյութ

Արավուսի 36 հեկտարը. Իրավիճակը ՀՀ հարավային սահմանագոտում. տեսանյութ

«Զինուժ մեդիան» ռեպորտաժ է պատրաստել Արավուսից, որի վարչական տարածքի ղեկավար Արգամ Հովսեփյանն ահազանգում է, որ իրենց վառելահողերը մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Այս տարածքները մերն են՝ մեր պահուստային հողերը։ 36 հեկտար, որն իրենց GPS-ով ասում են՝ մերն է։ Հիմա մենք վեճ ունենք։ Բաքվից գեներալներ էին եկել՝ ասում էին՝ սա մեր հողն ա, դուք խախտում եք և այլ»,- նշել է Արգամ Հովսեփյանը։

 Ռեպորտաժում նշվում է, որ ավելի վաղ տարածված տեսանյութում գյուղապետը բանակցում էր ադրբեջանցի զինվորականների հետ, իսկ բանակցությունների երկրորդ և երրորդ փուլերին ներկա է եղել հարավային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Պողոսյանը։

«Միայն առաջին օրը, որ հակառակորդը մոտեցել է, այդ պահին ներկա չենք եղել, զանգահարելուց հետո մյուս երկու բանակցությունները վարել ենք մենք։ Չկա 1 հենակետ, որտեղ մենք նստած ենք մեր պետական սահմանից 1 մետր հետ։ Կամ նստած ենք պետական սահմանին կամ մի քիչ առաջ։ Նույնն էլ հակառակորդ կողմը։ Չկա մի հենակետ, որտեղ հակառակորդը մտած լինի մեր սահման։ Ընդհանրապես, չկա էլ տարածք, որտեղ հակառակորդը նստած լինի հենց մեր պետական սահմանին»,- ասել է գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth