Ստեփանակերտի թիվ 5 դպրոցը պատրաստ է ընդունել աշակերտներին

Ստեփանակերտի թիվ 5 դպրոցը պատրաստ է ընդունել աշակերտներին

«Վերջին մեկ օրում Հայաստանից իրենց նախկին բնակության վայր է վերադարձել ևս 569 մարդ: Խաղաղապահ գործողությունների անցկացման ողջ ընթացքում ապահովվել է ավելի քան 37 հազար փախստականի անվտանգ վերադարձը»,-  ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Գեներալը հայտնել է, որ հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ավարտվել են Ստեփանակերտի թիվ 5 դպրոցի վերականգման աշխատանքները: Դպրոցը պատրաստ է ընդունել աշակերտներին:

Ռուս սակրավորները շարունակում են պայթուցիկ առարկաներից մաքրել տարածքները: Ընդհանուր առմամբ վերջիններիս ուժերով ականազերծվել է 137 հա-ից ավելի տեղանք, 25 կմ-ից ավելի ճանապարհ, 195 շինություն և սոցիալական օբյեկտներ, հայտնաբերվել ու վնասազրծվել է 4,5 հազարից ավելի պայթունավտանգ առարկա:

Ռուս ռազմական բժիշկները սկսել են բուժօգնություն ցույց տալ նաև Մարտակերտում: Պացիենտների թվում են ինչպես զինծառայողները, այնպես էլ տեղի բնակիչները:

Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում ռուս բժիշկները բուժօգնություն են ցույց տվել Արցախի 24 բնակչի: Ընդհանուր հաշվով ռուս ռազմական բժիշկները բուժօգնություն են ցույց տվել 420-ից ավելի բնակչի, որոնցից հիսունից ավելին եղել են երեխաներ:

Ռուս խաղաղապահ ուժերը ԿԽՄԿ-ի հետ համատեղ մասնակցում են զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներին:

Նշվում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են տեղեկություններ հավաքել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորածների մասին: Տեղեկությունները ճշտելու համար ռուս խաղաղապահ ուժերի սպաների կողմից հավաքագրվել է 440-ից ավելի հաղորդագրություն՝ որոնք ստացվել են «թեժ գծով»: Այս ընթացքում անցկացվել է երկու հազարից ավելի հանդիպում քաղաքացիների հետ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth