Սյունիքի մարզում բախվել են ռուս խաղաղապահների մեքենաներ

Սյունիքի մարզում բախվել են ռուս խաղաղապահների մեքենաներ

Սյունիքի մարզում խոշոր վթար է տեղի ունեցել: Սիսիանի հատվածում բախվել են КамАЗ և Tractor Tanker մակնիշի ավտոմեքենաները։ Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ տեղում են ռուս խաղաղապահները, դեպքի վայր են ժամանել նաև ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ:

Ըստ Shamshyan.com-ի վարորդներից 2-ը և հիվանդանոց տեղափոխվածները Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի ծառայողներ են։ Դեպքի վայր է ժամանել նաև խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth