Այրվել է ավտոմեքենայի վարորդի խցիկը․ տուժածներ չկան

Այրվել է ավտոմեքենայի վարորդի խցիկը․ տուժածներ չկան

Դեկտեմբերի 11-ին, ժամը 18:09-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արմաշ գյուղի մոտակայքում, այրվում է հեղուկ վառելիք տեղափոխող բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Երասխ ավտոճանապարհի 63-րդ կմ-ին։ Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը ժամը 18:24-ին և մարել՝ 18:37-ին: Այրվել է հեղուկ վառելիք (բենզին) տեղափոխող «Reno» մակնիշի ավտոմեքենայի վարորդի խցիկը և մասամբ վնասվել վառելիքի տարան։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth