Բաքուն ուզում է գրավել Խծաբերդը մինչև առավոտ. WarGonzo

Բաքուն ուզում է գրավել Խծաբերդը մինչև առավոտ. WarGonzo

Բաքուն խնդիր է դրել գրավել Խծաբերդը մինչև առավոտ: Այս մասին հայտնում է WarGonzo տելեգրամ ալիքը: Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները պահանջել են ռուս խաղաղապահներին լքել մարտական գործողություններին գոտին Հադրութի շրջանում: Նրանց պահանջները նրանք բացատրել են հետևյալ կերպ. «Զոհերից խուսափելու համար»: Դրանից հետո նրանք փոխանցել են, որ գրոհայինները ունեն դրված առադրանք գրավել Խծաբերդը մինչև առավոտ:

Աղբյուրը հայտնում է, որ Խծաբերդը գրավելուն ներգրավված են թուրք 250 հատուկջոկատային, մինչդեռ ՊԲ ուժերն համեմատաբար քիչ են: Հայտնի չէ նաև, թե ռուս խաղաղապահների քանի խումբ է գտնվում մարտական գործողությունների գոտում:

Ավելի վաղ WarGonzo տելեգրամ ալիքը հայտնել էր, որ Հին Թաղերն անցել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ: Մյուս բնակավայրերի համար ընթանում են մարտեր:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth