Հաստատվել է 995 նոր դեպք և 17 (+2) մահ. ընդհանուր 147312 դեպք

Հաստատվել է 995 նոր դեպք և 17 (+2) մահ. ընդհանուր 147312 դեպք

Դեկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 147312 դեպք, որոնցից 124521-ն` առողջացած, 2462-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19714 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 545240 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2846 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 995 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ունենք 1047 առողջացած և 17 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 615 է:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth