Հրդեհ Երևան-Սևան ավտոճանապարհին

Հրդեհ Երևան-Սևան ավտոճանապարհին

Դեկտեմբերի 12-ին, ժամը 01:00-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:18-ին, մարվել՝ 01:36-ին: Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 33-րդ կմ-ին այրվել է «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի  (վարորդ՝ Շիրազ Բ․) սրահը և կոտրվել՝ ապակիները։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth