Արտակ Օսեյանը հեռացավ «Փյունիկից»

Արտակ Օսեյանը հեռացավ «Փյունիկից»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված «Փյունիկ» — «Շիրակ» խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը ներկայացրել է հրաժարականի դիմում, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

Արտակ Օսեյանը «Փյունիկը» գլխավորել էր այս տարվա հուլիսին։ Թիմն Օսեյանի գլխավորությամբ անցկացրել է 11 պաշտոնական հանդիպում՝ 5 խաղ ավարտելով ոչ-ոքի և կրելով 6 պարտություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth