ՌԴ ՊՆ-ը հայտնել է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքի մասին

ՌԴ ՊՆ-ը հայտնել է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքի մասին

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը առաջին անգամ խախտվել է՝ ռազմական գործողությունների ավարտից եւ տարածաշրջանում ռուսական խաղաղապահ գործողության սկսվելուց հետո: Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության շաբաթ օրը հրապարակված տեղեկագրում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի խաղաղապահ ուժերի զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Դիտարկման 23 կետերից ռուս խաղաղապահները շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում իրավիճակի վերաբերյալ եւ վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը: Դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք»,- ասվում է տեղեկագրում:

Ավելի վաղ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ  դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ:

Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունից նշել էին, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth