Արայիկ Հարությունյանի հետ ես եմ զրուցել. Ռուսլան Իսրայելյանը հաստատել է

Այո, Արայիկ Հարությունյանի հետ ես եմ զրուցել, բայց չգիտեմ՝ ով է ձայնագրել, հրապարակել: Ձայնագրությունում ինչ լսել եք դա է, ավելացնելու բան չկա: «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուսլան Իսրայելյանը:
Երեկ տելեգրամ ալիքներում շրջանառվում էր սկանդալային հերթական ձայնագրությունը` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը մասնակցությամբ, որի ընթացքում Արցախի նախագահը բողոքել է, որ 10 օր է, ինչ օգնություն է խնդրել Հայաստանից, բայց չի տրամադրվել:
Ռուսլան Իսրայելյանը հայտնել է, որ հեռախոսազրույցը եղել է նոյեմբերի 6-ին կամ 7-ին, իսկ այն հարցին, թե որևէ միտում տեսնու՞մ է այն հրապարակելու մեջ, պարոն Իսրայելյանն ասել է՝ հնարավոր է:
- Ուշադրություն, ձայնագրության մեջ լսվում են հայհոյանքներ (18+)
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին
https://t.me/hingshabti