«Շիրակի» ու Տիգրան Դավթյանի առաջին հաղթանակը

«Շիրակի» ու Տիգրան Դավթյանի առաջին հաղթանակը

Ֆուտբոլային տարին Հայաստանում ավարտվեց: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում առաջնության աշնանային հատվածի վերջին խաղում «Փյունիկն» ընդունեց «Շիրակին»: Յոթերորդ տուրից հետաձգված մրցավեճում հյուրերն երկու անպատասխան գնդակ ուղարկեցին տանտերերի դարպասը: «Շիրակից» աչքի ընկան Լյովա Մրյանն ու Արտեմ Գևորգյանը:

ՓՅՈՒՆԻԿ-ՇԻՐԱԿ 0-2 (0-1)
0-1՝ Լյովա Մրյան 10՛, 0-2՝ Արտյոմ Գեւորգյան 47՛
ՓՅՈՒՆԻԿ. 71.Ստանիսլավ Բուչնեվ, 2.Սերոբ Գրիգորյան, 15.Ալեքսանդր Պրիմաել Յոլե, 24.Սոլոմոն Նիրասառիկե, 5.Ջուլիուս Դեվիդ Ուֆուոմա (77.Արմեն Նահապետյան, 46), 8.Գոռ Մալաքյան (79.Լեւոն Վարդանյան, 57), 13.Դրաման Սալու (10.Արթուր Գրիգորյան, 71), 18.Ալիկ Առաքելյան, 20.Արտյոմ Գաբելոկ, 19.Արտյոմ Ավանեսյան (13.Էրիկ Ազիզյան, 71), 29.Ստեֆեն Ալֆրեդ
ՇԻՐԱԿ. 77.Գեւորգ Կասպարով, 4.Արտյոմ Միքայելյան (3.Հովհաննես Նազարյան, 77), 6.Էրիկ Վարդանյան (23.Պետրոս Աֆաջանյան, 58), 22.Արսեն Սադոյան, 95.Վարդան Արզոյան, 7.Արման Ասլանյան, 20.Ռուդիկ Մկրտչյան, 37.Սերյոժա Ուռուշանյան, 99.Ավո Լեյբ Ժունիոր (11.Մարտին Գրիգորյան, 67), 21.Արտյոմ Գեւորգյան, 39.Լյովա Մրյան (88.Վարդան Բակալյան, 77)
Զգուշացում՝ Արմեն Նահապետյան 84՛ (Փ), Վարդան Արզոյան 43՛ (Շ) ; Մրցավար՝ Արտեմ Գասպարյան

Ստացվեց այնպես, որ ֆուտբոլային տարվա վերջին խաղում մրցեցին առաջնության նախավերջին և վերջին տեղերում գտնվող թիմերը: Հաշվետու խաղը կողմերի համար կարևոր էր ոչ այնքան մրցաշարային աղյուսակի, այլ հոգեբանական տեսանկյունից: «Շիրակը» վերջին անգամ հաղթել էր անցած մրցաշրջանում, իսկ ահա «Փյունիկը» երեք միավոր վաստակել էր առաջնությունից դուրս եկած «Գանձասարի» հետ խաղում:

Առաջնության ամենաքիչ գոլեր խփած թիմը՝ «Փյունիկը» (2 գոլ), փորձելու էր տխուր վիճակագրությունը շտկել ամենաշատ գոլեր բաց թողած մրցակցի հետ խաղում («Շիրակ», 29 գոլ): Մյուս կողմից Տիգրան Դավթյանի սաները պետք է փորձեին առնվազն միավոր վաստակել առաջնության ամենաքիչ գոլեր բաց թողած մրցակցի հետ խաղում («Փյունիկ», 6 գոլ):

  • Առաջնության ռմբարկուները
Ֆուտբոլիստ
Գոլեր
01
Ջոնել Դեսիրե (Ուրարտու) 6
02
Ուրոշ Նենադովիչ (Արարատ) 5
03
Դավիդ Դավիդյան (Ալաշկերտ) 5
04
Մաիլսոն Լիմա Դուարտե Լոպես (Արարատ-Արմենիա) 4
05
Ալեքսանդար Գլիշիչ (Ալաշկերտ) 3

Հաջողությունն ուղեկցեց «Շիրակին», որի կազմում առաջին գոլը պաշտոնական խաղերում խփեց Լյովա Մրյանը՝ Բուչնևի դարպասը գրավելով Արման Ասլանյանի փոխանցումից հետո, որն ընթացիկ առաջնությունում կատարեց գոլային երրորդ փոխանցումը: «Փյունիկի» հետ խաղում տարած հաղթանակն առաջինն էր Տիգրան Դավթյանի համար որպես «Շիրակի» գլխավոր մարզիչ: «Փյունիկը» կրեց հինգերորդ պարտությունն առաջնությունում: Թիմն անցկացրած տասը խաղում նաև հինգ հանդիպում ավարտել է ոչ-ոքի՝ խփելով ընդամենը 2, բաց թողնելով 8 գոլ: Կողմերը ձմեռային արձակուրդ գնացին վաստակած հնգական միավորով՝ բաժանելով նախավերջին ու վերջին տեղերը:

  • Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1.  Արարատ-Արմենիա 9 5 3 1 14 3 18
2.  Արարատ 10 5 3 2 14 6 18
3.  Ալաշկերտ 10 5 3 2 11 8 18
4. Լոռի 10 5 2 3 11 11 17
5.  Նոա 11 4 4 3 15 11 16
6. Ուրարտու 9 4 3 2 13 8 15
7.  Վան 11 3 1 7 7 11 10
8.  Շիրակ 10 1 2 7 8 29 5
9. Փյունիկ 10 0 5 5 2 8 5

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth