Չինարի գյուղում այրվել է տուն

Չինարի գյուղում այրվել է տուն

Դեկտեմբերի 13-ին, ժամը 06։45-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղում այրվում է տուն։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չինարի գյուղի 12-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 09։26-ին, մարել՝ 11։22-ին։ Այրվել են տան տանիքը (մոտ 120 քմ), երկու ննջասենյակի (մոտ 60 քմ) և հյուրասենյակի (60 քմ) հատակը։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth