Արցախում փրկարարներն ավելի քան 24 հեկտար տարածք են ականազերծել

Արցախում փրկարարներն ավելի քան 24 հեկտար տարածք են ականազերծել

նոյեմբերի 16-ից Արցախի հանրապետությունում են Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության փրկարարները՝ խաղաղ բնակավայրերում ծավալվող շինարարության եւ ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված ծրագրերում օգնելու նպատակով:

Դեկտեմբերի 14-ի դրությամբ, Ռուսաստանից ժամանած պիրոտեխնիկներն ականազերծել են ավելի քան 24 հետկար տարածք, հայտնաբերվել եւ Արցախի մարդասիրական ականազերծման կենտրոն է տեղափոխվել մոտ 950 պայթյունավտանգ առարկա:

Այս աշխատանքների մեծ մասը կատարվել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում, որտեղից հայտնաբերվել է ավելի քան 300 պայթյունավտանգ առարկա՝ ականներ, հակատանկային հրթիռներ եւ այլն: Սակրավոր-պիրոտեխնիկներին մշտապես ուղեկցում է բժիշկ-փրկարար, որը, անհրաժեշտության դեպքում կարող է օգնության հասնել թե փրկարարներին, թե բնակիչներին:

Առաջիկայում Արցախ կհասնի ռուսական մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը: Այս օգնության մի մասը նախատեսված է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության համար:

Արցախի ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնները հանգստյան օրերին շարունակել են չպայթած ու վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի հայտնաբերման աշխատանքները: Տեղեկացնում են, որ այսօր Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում տեղի կունենա ականանետի արկերի, «Սմերչ» կայանքից արձակված կասետային ռումբերի և այլ զինատեսակների ոչնչացում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth