3 օրում 38 ՃՏՊ. 6 մարդ զոհվել է, 54-ը՝ ստացել արմնական վնասվածքներ

3 օրում 38 ՃՏՊ. 6 մարդ զոհվել է, 54-ը՝ ստացել արմնական վնասվածքներ

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար. 6 մարդ զոհվել է, 54-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Դեկտեմբերի 11-ին, ժամը 22.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսներից» մեկի 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 12-ին, ժամը 00.45-ին, Երևանի Նանսենի փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «ՎԱԶ-21703» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 12-ին, ժամը 09.00-ին, Երևանի Գայի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի քարերին. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 12-ին, ժամը 14.00-ին, Երևանի Դ. Անհաղթի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, ինչից հետո մեքենան է բախվել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի: Վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Աթարբեկյան և Գոլեցյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 46-ամյա ուղևորուհուն շտապօգնության խումբը տեղում ցույց է տվել բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 12-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107-ի» 65-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով դեկտեմբերի 13-ին դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 13-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզում՝ Մ-10 ճանապարհի 3-րդ կմ-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երանոս գյուղում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21213-ի» 21-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 13-ին, ժամը 01.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Աղվերան գյուղի վարչական տարածքում «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 12-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 181-րդ կմ-ին «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 13-ին, ժամը 20.00-ին, Երևանի Կիևյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21074», «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 13-ին, ժամը 22.40-ին, Երևանի Գյուլբենկյան և Վ. Համբարձումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենջ Ռովեր» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 29-ամյա վարորդը և երեք ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 13-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 4-րդ կմ-Ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆոլքսվագեն Գոլֆի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 13-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 13-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղի սկզբնամասում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճափեզրի քարին. 36-ամյա վարորդը և ուղևոր 5-ամյա աղջնակը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 13-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Տիեզերագնացների փողոցում իրար են բախվել «Դաևու» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Դաևուի» 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կիա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 13-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում «Մերսեդես Բենց Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Վեկտրայի» 20-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 13-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի և Արցախյան խճուղու խաչմերուկում «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21140-ի» 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 14-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Տավուշի մարզի Պտղավան բնակավայրում «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ջրատարը. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 13-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 85-րդ կմ-ին «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փորձել է խուսափել բախումից, ինչի հետևանքով մեքենան ընկել ձորը. «Տոյոտա Կորոլայի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth