ՃՏՊ Նորագավիթ թաղամասում․ կա մեկ զոհ և տուժած

ՃՏՊ Նորագավիթ թաղամասում․ կա մեկ զոհ և տուժած

Դեկտեմբերի 13-ին, ժամը 23:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» և «Volkswagen Vento» (վարորդ՝ Արմեն Ղ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Անի Ղ․-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Արմեն Ղ․-ն մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth