Հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունք

Հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունք

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, ստորաբաժանումների փոխգործակցությունն ամրապնդելու և անձնակազմի մարտավարական մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունք։

Հրետանային ստորաբաժանումների անձնակազմը բացազատել է կրակի կառավարման կետերը, հրետանին բերել մարտական վիճակի և հաջողությամբ կատարել առաջադրված ուսումնական խնդիրները:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth