Ադրբեջանին փոխանցված Ասկերովն ու Գուլիևը Սոթքի հանքի հետ կապված տվյալներ են հավաքել. փաստեր՝ գործից

Ադրբեջանին փոխանցված Ասկերովն ու Գուլիևը Սոթքի հանքի հետ կապված տվյալներ են հավաքել. փաստեր՝ գործից

Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության դատարանի` 2014թ. դեկտեմբերի 29-ի դատավճռով ցմահ ազատազրկման դատապարված Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովի և 22 տարվա ազատազրկման դատապարտված Շահբազ Գուլիևին Ադրբեջանին հանձնելու փաստը հարուցել է ՀՀ քաղաքացիների դժգոհությունը։ ՀՀ իրավասու մարմինները՝ հատկապես գլխավոր դատախազությունը և արդարադատության նախարարությունը մինչ այս պահը պաշտոնապես չեն պարազբանել, թե իրավական ի՞նչ հիմքով են ՀՀ–ում պատիժ կրող և ռազմագերու կարգավիճակ չունեցող դատապարտյալներին արտահանձնել Ադրբեջանին։ Հաշվի առնելով հիշյալ գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը և հիշյալ անցանց կարած հանցագործությունների վտանգավորությունը, news.am-ը բացառիկ մանրամասներ է հրապարակել Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի նկատմամբ քննված քրեական գործի նյութերից։

Այսպես. 2014թ. հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել էր հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, որը կասեցվել էր. խմբի անդամների մի մասը հայտնաբերվել և ձերբակալվել էին, իսկ մյուսները դիմել էին փախուստի:  ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հուլիսի 11-ին հրապարակել էր ադրբեջնական կողմի դիվերսիոն խմբի և նրա գործողությունների մասին վկայող փաստեր, այդ թվում լուսանկարներ: Դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ զոհվել էր հայ սպա և վիրավորվել մեկ կին: Դիվերսանտները, համաձայն դատավճռի` սպանել էին նաև Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված, Սմբատ Ցականյանին:

 ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում քննված N0130/01/2014 քրեական գործով` Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ  Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին մեղադրանք էր առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի միաժամանակ 5 հոդվածի հատկանիշներով :  Գուլիևին` լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու,  կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, անձին բացահայտ առևանգելու, գույքի գաղտնի հափշտակության, իսկ Ասկերովին նաև` ազգային ատելության շարժառիթով կազմակերպված խմբի կողմից սպանություն կատարելու համար: Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. դեկտեմբերի 29-ի դատավճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվեց ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարվա ազատազրկման:

Ըստ գործի նյութերի` կազմակերպված խմբի անդամ Շահհբազ Գուլիևը Ադրբեջանի հետախուզության օգնությամբ հատել է ԼՂՀ զինված ուժերի կողմից պահպանվող ղարաբաղա-ադրբեջանական պետական սահմանը և տեսանկարահանելու և մեկնաբանելու միջոցով հավաքագրել է պետական գաղտնիք կազմող և հատուկ ռազմական նշանակության` սահմանի ներթափանցման ուղղության, մարտական դիրքերի և զորամասերի տեղակայման վայրերի ու դրանց մատույցների, հրաձգարանների, ռազմական տեխնիկայի տեսակների, վերահսկողությունից դուրս մնացած շրջանների (դիվերսիոն–հետախուզական խմբերի ներթափանցման դեպքում նրանց ծածուկ տեղաբաշխման և պահոցների սարքավորման նպատակով), առանց խոչընդոտի ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցելու վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության ռազմական հետախուզությանն ուղղված քարոզչության, ինչպես նաև ընդհանուր ռազմական նշանակության` զինվորական ավանների, համապետական նշանակության էլեկտրալարերի և կապի ցանցի նկարագրության, Քարվաճառի ավտոճանապարհի վիճակի թողունակության հնարավորության, «Սոթք» ոսկու հանքի, կոմբինատի և գործունեության ծավալների մասին այլ տեղեկություններ, որոնք վերաբերվում են ինչպես օպերատիվ և հատուկ նշանակության օբյեկտներին, որոնց շարքից հանելու, պաշտպանության կայունության ապահովումը դժվարացնելու ձևով կարող են ի վնաս օգտագործվել ԼՂՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռմխելիությանն ու արտաքին անվտանգությանը: Նախաքննական մարմինը բավարար փաստեր է հավաքել հիշյալ արարքների կատարման մեջ ադրբեջանցիներին մեղադրանք առաջադրելու համար։

Նրանց մեղավորությունն իր հերթին հաստատվել է ուժի մեջ մտած դատական ակտով։ Քրեական գործի նյութերը հիմք են տալիս ենթադրելու, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար Արցախում և ՀՀ–ում գտնվող ռազմավարական նշանակության կարևորագույն օբյեկտների՝ հատկապես Քարվաճառի զորամասերի և Սոթքի հանքավայրի  հետ  կապված տվյալների հավաքագրման ուղղությամբ դեռևս 6  տարի առաջ կոնկրետ գործողություններ են կատարվել։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրով՝ Ադրբեջանին է անցել նաև Քարվաճառի շրջանը և Սոթքի հանքավայրի մեծ մասը։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth