Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Դեկտեմբերի 14-ին, ժամը 12:03-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ՃՏՊ տեղի չի ունեցել, այլ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին Ռոբերտ Դ․-ն (ծնված 1979 թ․) գլորվել և ընկել է (մոտ 100 մ) հարակից ձորը:

Փրկարարները դեպքի վայրում գտնվող քաղաքացիների հետ համատեղ տուժածին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Բերդ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth