Երևանում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Երևանում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Դեկտեմբերի 14-ին, ժամը 15:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Combo» (վարորդ՝ Սևակ Բ․, ծնված 1982 թ․) և «Mercedes C» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։54-ին, մարվել՝ 16։51-ին։ Այրվել է «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան։ Փրկարարները հոսանքազրկել են «Opel Combo» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth