Հայաստան են վերադարձել նաև մինչև պատերազմը գերեվարված անձինք. ցուցակ

Հայաստան են վերադարձել նաև մինչև պատերազմը գերեվարված անձինք. ցուցակ

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն, անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասի վերադարձին, ֆեյսբուքում գրել է, որ գործընթացի շրջանակներում հայրենիք են վերադարձել ինչպես 27.09.2020թ. լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողներ և քաղաքացիական անձինք, այնպես էլ մինչև պատերազմը գերեվարված անձինք:

Տելեգրամյան ալիքներում հրապարակվել է Հայաստան վերադարձած 44 մեր հայրենակցի անունները: Ըստ հրապարկումների՝ մինչև պատերազմը գերեվարվածներից վերադարձել են հինգը՝ 4 զինվորական, մեկ քաղաքացիական: Քաղաքացիականներից Նարեկ Սարդարյանն, ըստ ցուցակում նշվածի, գտնվում է Նախիջևանում: Զինվորականներն են՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը, Արո Ղազարյանն ու Գուրգեն Ալավերդյանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth