Նոր քարտեզում պատասխանատվության գոտում կրկին ընդգրկված չէ Հին Թաղեր-Խծաբերդ հատվածը

Նոր քարտեզում պատասխանատվության գոտում կրկին ընդգրկված չէ Հին Թաղեր-Խծաբերդ հատվածը

Արցախում իրավիճակի վերաբերյալ ՌԴ ՊՆ կողմից դեկտեմբերի 14-ին հրապարակված քարտեզում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ընդգրկված չէր Հին Թաղեր-Խծաբերդ հատվածը։ Հիշեցնենք, որ Հադրութի շրջանի այդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական հարձակումից հետո՝ դեկտեմբերի 13-ին, հրապարակված քարտեզում ավելացվել էին նաև Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերը։ Նշենք, որ դեկտեմբերի 15-ին հրապարակված նոր քարտեզում պատասխանատվության գոտում կրկին ընդգրկված չէ Հին Թաղեր-Խծաբերդ հատվածը:

Հավելենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն անդրադարձել էր Հին Թաղերի-Խծաբերդ հատվածի մասին հարցին:

«Որոշակի հատվածներում, որտեղ դեռ ճշտված մոտեցումներ կան՝ կապված նրա հետ, թե այդ տարածքների վերաբերյալ ինչ վերահսկողություն է լինելու, այս պահին քննարկվում է ռուս խաղաղապահների հետ, որպեսզի տեղաբաշխումը լինի ամբողջ ծավալով, որպեսզի նման խնդիրները, որը մենք հանգստյան օրերին ականատես եղանք, դա բացառենք: Այս առիթով վարչապետն ուղիղ կապի մեջ է ՌԴ նախագահի հետ եւ գործողությունների ու քայլերի տրամաբանությունը քննարկվում է»,- ասել էր Բաղդասրյանը հավելելով, որ  այս պահին դրությամբ իրենց ունեցած վերջին տվյալներով այդ երկու գյուղերում ռուս խաղաղապահներն են:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth