Հին Թաղերի և Խծաբերդի տարածքից հայ զինծառայողների դուրս բերման տեսանյութն իրական է. ՀՀ ՊՆ

Հին Թաղերի և Խծաբերդի տարածքից հայ զինծառայողների դուրս բերման տեսանյութն իրական է. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համացանցում վերջին ժամերին տարածվում է տեսանյութ, թե ինչպես է հայ զինծառայողների մի խումբ դուրս բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից։

Տեսանյութը համապատասխանում է իրականությունը։ Գործողությունն իրականացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ խաղաղապահ զորախմբի գործուն քայլերի շնորհիվ և զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական միջնորդությամբ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth