ՊՆ-ն պարզաբանումներ է սպասում ՊԲ-ից. մինչդեռ ադրբեջանցիները կադրեր են հրապարակում

ՊՆ-ն պարզաբանումներ է սպասում ՊԲ-ից. մինչդեռ ադրբեջանցիները կադրեր են հրապարակում

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների տեսանյութերին:

«Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով վերջին ժամերին տարածվող տեսանյութերի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանումներ է սպասում ԱՀ պաշտպանության բանակից և առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»«- նշված է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում:

Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են կադրեր հրապարակել գերեվարված հայ զինծառայողների մասնակցությամբ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth