Անցած յոթ օրում Հայաստանում և Արցախում 2-3 բալ 7 ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում և Արցախում 2-3 բալ 7 ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից» հայտնում են, որ դեկտեմբերի 10-16-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ հինգ երկրաշարժ

  • Դեկտեմբերի 10-ին Վրաստանում՝ Բորժոմի քաղաքից 24 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 12-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 15 կմ հյուսիս-արեւելք՝ 5 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 13-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Խոյ քաղաքից 29 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 14-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 31 կմ հյուսիս-արեւելք՝ 6 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 15-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 41 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ: Դեկտեմբերի 14-ին 6,0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Չիլիի Անտոֆագաստա տարածաշրջանի Կալամա քաղաքից 76 կմ դեպի հյուսիս: Հաջորդ օրը 6,1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել Ֆիլիպիններում՝ Գեներալ Սանտոս քաղաքից 98 կմ դեպի հարավ-արեւելք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth