Ապահովվել է ավելի քան 40 հազար փախստականների անվտանգ վերադարձը

Ապահովվել է ավելի քան 40 հազար փախստականների անվտանգ վերադարձը

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կենտրոնի պետի տեղակալ Դմիտրի Պերեպյոլկինը տեղեկացրել է, որ ռուս խաղաղապահները համաձայն իրենց առջև դրված առաջադրանքների շարունակում են իրականացնել հսկողություն հրադադարի պահպանման պայմանավորվածությունները Լեռնային Ղարաբաղում իրականացնելու համար:

«Ներկա պահին մենք գտնվում ենք Ստեփանակերտում գտնվող ռուսական ռազմա-դաշտային հոսպիտալում, որտեղ բուժանձնակազմը օգնություն է ցույց տալիս ոչ միայն ռուս զինվորականներին, այլ նաև տեղի բնակչությանը: Այս պահի դրությամբ այս հոսպիտալում ռուս մասնագետներն բուժօգնություն են ցույց տվել տեղի 29 բանկչի, այդ թվում չորս երեխայի:

Մարտակերտում ավարտվել է ռազմական երկրորդ հոսբնպիտալի բացազատումը, որը սկսում է բուժօգնություն ցույց տալ ռուս խաղաղապահնեին և մոտական բնակավայրերի բնակիչներին: Բացի այդ, տեղի բնակիչներին բուժօգնություն են ցույց տալիս նաև ռազմական բժիշկների մոբիլ բրիգադների կողմից: Ընդհանուր հաշվով նման օգնություն են ստացել 558 մարդ, այդ թվում 67 երեխա:

Դեկտեմբերի 16-ի դրությամբ ապահովվել է ավելի քան 40 հազար փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ:

Ռուս սակրավորները չպայթած ականներից ու արկերից մաքրել են 195 հեկտար տարածք և 60 կմ ճանապարհ: Նմանատիպ աշխատանքներ են տարվել 405 շինությունում: Հայտանբերվել է ու վնասազերծվել 6 հազարից ավելի պայթունավտանգ առարկա,- ասել է Դմիտրի Պերեպյոլկինը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth