ՃՏՊ «Զոդի» կամրջի մոտակայքում

ՃՏՊ «Զոդի» կամրջի մոտակայքում

Դեկտեմբերի 16-ին, ժամը 21։36-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի «Զոդի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էմին Թ․, ծնված 1987 թ.) դուրս է եկել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ի հատվածում գտնվող «Զոդի» կամրջի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում, ինչի հետևանքով ուղևոր Վարդան Շ․-ն տեղում մահացել է։

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին և ուղևորներ Հովհաննես Բ․-ին (ծնված 1988 թ.) ու Սերյոժա Խ․-ին (ծնված 1992 թ․), ովքեր հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները ուղևորների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ վարորդինը՝ միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth