Քննություն է տարվում՝ զինծառայող Վահե Բաբայանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

Քննություն է տարվում՝ զինծառայող Վահե Բաբայանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահե Հովհաննեսի Բաբայանը՝ ծնոտի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լարտվական բաժնից:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth